Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, հնարավոր է կարկուտ
ОбществоՀայաստանի տարածքում հունիսի 6-10-ը‵ շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-7-ը էապես չի փոխվի, 8-ին‵ կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 6-10-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սև ծովից թափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, ինչի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը:
Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ը, ինչի հետևանքով կմեծանա և անձրևների ինտենսիվությունը և տևողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ:
Հունիսի 7-9-ը, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: