Ամերիկացին բանտում 5 ամիս է անցկացրել՝ չիմանալով ընդամենը 2 դոլար գրավի մասին
ОбществоՆյու Յորքի բնակիչը բանտում մոտ 5 ամիս է անցկացրել՝ չիմանալով, որ ընդամենը 2 դոլար գրավի դիմաց կարող է ազատության մեջ հայտնվել, գրում է NY Daily News-ը:
41-ամյա ալժիրցի Աիթաբել Սալեմը կալանավորվել էր 2014-ի նոյեմբերին Zara խանութում բաճկոն գողանալու փորձ կատարելիս ոստիկանի վրա հարձակվելու համար: Ճակատագիրը նրան ժպտացել էր, քանի որ այդ ժամանակահատվածում դատախազները չէին կարող պատիժ սահմանել: Նոյեմբերի 28-ին նրա ազատման մասին հրաման էր տրվել, սակայն դուրս գալու գհամար 2 չնչին գրավ պետք է վճարվեր՝ նախկին մանր խուլիգանությունների դիմաց:
Սալեմին այդ մասին չէին ասել, եւ նա մի քանի ամիս բանտում էր անցկացրել: Դրանում նա մեղադրում է իր նախկին փաստաբան Սթիվեն Փոքարթին: