100 հազար տարվա մեջ առաջին անգամ Արկտիկան կարող է ազատվել սառույցից. գիտնական
Общество100 հազար տարվա մեջ առաջին անգամ Արկտիկան կարող է ազատվել սառույցից: Այս մասին ասել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, բեւեռային ֆիզիկայի հետազոտական խմբի ղեկավար Փիթեր Ուոդեմսը, հայտնում է Independent-ը:
Ձյան եւ սառույցի տվյալների ամերիկյան ազգային կենտրոնի տեղեկություններով՝ հունիսի 1-ի դրությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում կա ընդամենը մոտ 11.1 մլն քառ/կմ ծովային սառույց, այնինչ վերջին 30 տարում եղել է մոտավորապես 12.7 մլն: Այդ տարբերությունը 6 անգամ մեծ է Մեծ Բրիտանիայի տարածքից:
«Անգամ եթե սառույցն ամնբողջովին չանհետանա, մեծ է հավանականությունը, որ այն ռեկորդային քանակությամբ քիչ կլինի»,- ասել է նա:
Սառույցից կարող է ազատվել ամբողջ օվկիանոսը, այդ թվում՝ Հյուսիսային Բեւեռը: Մնացած սառույցը կարող է շարժվել դեպի Կանադայի ափերը:
Գիտնականների խոսքով՝ վերջին անգամ Արկտիկան սառույցից ազատվել էր 100-120 հազար տարի առաջ:
Որքան քիչ լինի սառույցը եւ շատ՝ ծովը, այնքան շատ կլինի Երկրի վրա մուգ մակերեսը, որը կկլանի արեւի ջերմությունը:
Նման կանխատեսման հետ համաձայն չէ ԱՄՆ Ռատգերսի համալսարանի աշխատակից Ջենիֆեր Ֆրենսիսը, որի կարծիքով դա կարող է տեղի ունենալ 2030-2050թթ. ոչ շուտ: