Արփինե Հովհաննիսյանը Լիբանանի դեսպանատանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարից
ОбществоՀայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանության նստավայրում, «Դեսպաններ առանց սահմանների» միջոցառումների շրջանակում, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանների և հատուկ հյուրերի առջև զեկուցումով մայիսի 31-ին հանդես է եկել ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Այս մասին տեղեկացրին Հայաստանում Լիբանանի դեսպանությունից:
Նախարարը խոսել է երկրում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է դիվանագետների հնչեցրած հարցադրումներին:
ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան Ժան Մակարոնը, բարձր գնահատելով նախարարի մասնակցությունը, հանդես է եկել արդարադատության և դիվանագիտության նմանությունների և տարբերությունների մասին կարճ ելույթով: