Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը. 500 հյուր, ազգային պարեր և աշխարհահռչակ Maroon 5-ի ելույթը (ֆոտո, վիդեո)
LifestyleArmlur.am-ը գրում է.
Երեկ Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում տեղի է ունեցել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու՝ 23-ամյա Սարգիս Կարապետյանի և 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլիի հարսանիքը: Հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել համաշխարհային և ռուսական էստրադայի աստղեր՝ Maroon 5-ի մենակատար Ադամ Լևինը, Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Տիմատին և այլք: Արարողությունը վարել են Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնևան և Տատյանա Գևորգյանը:










