5 պատճառ տղամարդուց բաժանավելու համար
LifestyleԲոլորը փորձում են գտնել իրենց միակաին, սակայն արդյեք ճի՞շտ եք գտել նրան, դա դեռ պարզել է պետք:
Իհարկե, ցանկացած խորհուրդ ձեր վերջնական որոշման վրա դժվար թե ազդեցություն ունենա, քանի որ պետք է առաջնորդվեք ձեր սրտի ձայնով:
Բայց միևնույն ժամանակ կան որոշ բաներ, որոնցում պետք է ձեզ բավարարված զգաք: Եթե ձեր տղամարդը կատարում է այս 5 կետերը, ապա նա դժվար թե ձեր «միակը» դառնա:
ORER.am-ը ներկայացնում է 5 պատճառ տղամարդուց բաժանավելու համար
1. Նա ստում է
Խոսքը այն մանր ստերի մասին չէ, որ ասել է թե լավ տեսք ունենք այդ շորով, այլ այն դեպքերի, երբ նա փորձում է որոշ բաներ թաքցնել ու սուտը սովորություն է դարձնում:
2. Նա չի հարգում այն ամենը, ինչ թանկ է ձեզ համար
Նա պարտավոր չէ հասկանալ, թե ինչի համար են այն դեկորատիվ բարձերը, որ գնել եք, սակայն նա պետք է հասկանա ու ընունի այն գործեր, որոնց նվիրել եք ձեր կյանքը:
3. Նա քամում է ձեզ
Դուք միշտ զոհում եք ձեզ, հրաժարվում այն ամենից, ինչը կբարելավեր ձեր կյանքը, իսկ նա չի հրաժարվում իրեն անհրաժեշտ բաներից: Հիշե՛ք, դա սխալ է:
4. Դուք միշտ պաշտպանում եք նրան
Եթե ձեր գլխում միշտ նրան պաշտպանող մտքեր են ու դուք միշտ ստիպված եք նրա այս կամ այն արարքների համար ուրիշներին ստել, ապա դուք մտածելու շաբ բաներ ունեք:
5. Հոգու խորքում կասկածում եք
Դուք նրա հետ երկար ժամանակ միասին եք, սակայն դեռ կասկածում եք ձեր միասին մնալու մասին, ապա պետք է առանձնանաք ու լավ մտածեք հարաբերությունները պահպանելու կամ խզելու մասին: