Շենքի բակում գլուխը կտրված հայտնաբերված կինն այդ շենքի բնակիչ չէ
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում այսօր՝ հունիսի 6-ի առավոտյան, գլխուխը կտրած հայտնաբերված կինը այդ շենքի բնակիչ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին այդ շենքի բնակիչները:
Ըստ նախնական տեղեկությունների, նա բարձրացել է շենքի 5-րդ հարկ եւ աստիճանավանդակից ցած է նետվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների ընկնելու ժամանակ նրա գլուխը դիպել է ինչ-որ երկաթի եւ պոկվել:


