Այս շունը դարձել է համացանցի նոր աստղը (լուսանկարներ)
LifestyleԱմերիկյան Reddit սոցկայքի օգտատեր Դեյվ Լասիոն հրապարակել է իր ընտանի կենդանու տպավորիչ լուսանկարները, որոնք լայն տարածում են գտել համացանցում: Մայա անունով շունն իր յուրահատուկ տեսքով պարտական է այն փաստին, որ ծնվել է կարմրամազ աղվեսի ու հասկի տեսակի շան խաչասերման արդյունքում:
Մայան իր տիրոջ հետ ապրում է Ֆլորիդա նահանգում: Նրա անունով Instagram-ում կա անձնական էջ, որտեղ հետևորդները կարող են տեսնել, թե ինչպես է ապրում կարմրամազ գեղեցկուհին:









