ԶԼՄ-ներ. Թեո Ջեյմսը` նոր Ջեյմս Բոնդ
LifestyleԱրևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Բոնդիանայի նոր ֆիլմում Ջեյմս Բոնդի դերը կկատարի Թեո Ջեյմսը, որին արդեն հաստատել են այդ դերում։ Նա հայտնի է «Դիվերգենտ» ֆիլմից։ Ինքը` Թեոն դեռ չի հաստատել այս տեղեկությունը։
Թեոյի հիմնական մրցակիցը Թոմ Հիդլսթոնն էր։ Սակայն ֆիլմի ստեղծողները նախապատվությունը տվել են 31-ամյա Ջեյմսին։
Նշենք, որ տարբեր ժամանակներում Ջեյմս Բոնդի դերը խաղացել են Շոն Քոներին, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը, Դենիել Քրեյգը։

