Հայաստանում եվրոն շեշտակի բարձրացել է
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 6-ին կազմել 478.30 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.58 դրամ՝ աճելով 9.93 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 688.61 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 6-ին կազմել է 7.29 դրամ, աճը 0.15 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 247.58 դրամ, ոսկի՝ 19,076.04 դրամ, պլատին՝ 15,054.77 դրամ։