Թեոդոսիայի Այվազովսկու պատերասրահը նկարչի 200-ամյա հոբելյանին նվիրված ծրագիր Է պատրաստում
ОбществоԹեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատերասրահն ունի ծովանկարչի գործերի՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն. 416 կտավների մեծ մասն ունի 1 միլիոն եվրոյից ավելի ապահովագրական արժեք, սակայն պատկերասրահը ոչ մի առնչություն չունի մեծ նկարչի՝ Լոնդոնի Christie's աճուրդում վաճառքի հանված կտավների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը:
Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները խոստանում են դառնալ Լոնդոնում Christie's-ի «ռուսական» աճուրդի թոփ-լոտերը: Մասնավորապես, աճուրդի կհանվեն «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ»՝ 200 – 300 հազար ֆունտ ստեռլինգ նախնական գնահատմամբ, եւ «Նավաբեկությունը», որը գնահատվել Է 100 – 150 հազար ֆունտ ստեռլինգ:
Պատկերասրահի տնօրենը պատմել Է, որ այժմ բոլոր մտադրություններն ու ջանքերը միտված են Հովհաննես Այվազովսկու առաջիկա 200-ամյա հոբելյանին, որը համաշխարհային հասարակայնությունը կնշի 2017 թվականի հուլիսի 29-ին:
Կարեւոր Է, որ հոբելյանի առթիվ պատկերասրահում ընթանա եւ ավարտվի վերականգնումը, քանի որ մինչ օրս գլխավոր ցուցասրահը գտնվում Է վթարային վիճակում, ասում Է Գայդուկը: Իսկ ինչ վերաբերում Է մշակութային միջոցառումներին՝ ապա, նրա խոսքով՝ այս ուղղությամբ առաջին քայլն Է դարձել «Այվազովսկի. Հաղթաերթի 200 տարին» հրատարակչական ծարագիրը:
Հաջորդ տարի լույս կտեսնի մեծ հոբելյանական ալբոմ, իսկ այս տարի պատկերասրահն ակտիվորեն պատրաստում Է ցուցահանդեսներ, այդ թվում արտագնա: Արդեն կայացել Է գործերի ցուցահանդեսն Իստրայում, որտեղ Այվազովսկու նկարները ներկայացվել են Նոր Երուսաղեմում:
«Հուլիսի սկզբին նկարչի աշխատանքները Թեոդոսիայից կուղարկվեն Տրետյակովյան պատկերասրահ, տարեվերջին մենք ցուցահանդեսը կուղարկենք Ռուսական թանգարան: Այժմ քննարկում ենք այն հարցը, որ Ռուսական թանգարանն Էլ Թեոդոսիա ուղարկի Այվազովսկու վրձնած իր մի քանի նկարներ: Այդ դեպքում մեր միջեւ նման հետաքրքրական փոխանակություն տեղի կունենա»,- նշել Է Տատյանա Գայդուկը: