ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի և Բյուրականի աստղադիտարանի համագործակցությունը
ОбществоԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով եղել է Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանը հյուրընկալվել է Գերմանիայի ամենամեծ Աստղաֆիզիկայի ինստիտուտ-աստղադիտարանում: Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Մաթիաս Շտայնմեցը հայազգի գիտնական դոկտոր Արման Խալաթյանի հետ ներկայացրել են ինստիտուտի վերջին տարիների գիտական ձեռքբերումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բյուրականի աստղադիտարանի և Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի միջև հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցեր: