Տխուր վիճակագրություն. 36 ավտովթար երեք օրում. վիրավորվել է 49 մարդ
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2, սպանության փորձի և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 34-ը:
Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 8, յուրացման` 3, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 9 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: