«Երևան՝ իմ տուն» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2796» կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրերի շրջանակում ներառել է նաև սոցիալական ծրագիր` տոնի կապակցությամբ 2796 երևանաբնակ ընտանիքների կտրամադրվի անհրաժեշտ կենցաղային և համակարգչային տեխնիկա, -այս մասին հայտնում է Orer.am-ը: Ընտանիքների ընտրությունը կատարվել է վարչական շրջանների կողմից, հիմք է ընդունվել ընտանիքների կարիքավորությունն ու սոցիալական շերտերի բազմազանությունը` հայրենական, արցախյան պատերազմի վետերնանների ընտանիքները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները, այս պահին միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքները, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքները, կարիքավոր սիրիահայ ընտանիքները, տարեցները, հարյուր և ավելի տարիք ունեցող 22 քաղաքացիների ընտանիքները, ցեղասպանությունը վերապրածներն ու այլ սոցիալական խմբեր:
Նվերիների հանձնումը մեկնարկել է երեկ, իսկ բոլոր նվերներն իրենց հասցեատերերին կհանձնվեն մինչև հոկտեմբերի 9-ը: