ԼՂ շփման գծում հարաբերական հանգիստ իրադրություն է
ОбществоԼեռնային Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական կողմն անցնող գիշեր կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն»: