Հունիսի 10-11-ը «Դա Վինչի» կլինիկայում կանցկացվեն մելանոմայի անվճար հետազոտություններ
ОбществоՀունիսի 9-11-ը Երեւանում կանցկացվի «Մելանոմայի վաղ ախտորոշման եւ կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքը: Հունիսի 9-ին՝ ժամը 09.00-14.30-ը, «Մոսկվայի տան» Մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնում տեղի կունենա համաժողով, իսկ հունիսի 10-11-ը «Դա Վինչի» կլինիկայում կիրականացվի մելանոմայի անվճար հետազոտություն: Հետազոտվելու համար կլինիկա կարող են դիմել Հայաստանի ցանկացած վայրից՝ զանգահարելով 010 54 82 73 հեռախոսահամարով ու նախապես գրանցվելով:
Միջոցառումն իրականացվում է Հայկական հակաքաղցկեղային լիգայի, Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում մասնակցելու են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան, Մաշկաբանների հայկական ասոցիացիան, Էսթետիկ բժշկության հայկական ասոցիացիան, Հակատարիքային բժշկության հայկական ասոցիացիան:
Միջոցառման անցկացման հիմնական նպատակն է իրազեկել հանրությանը մելանոմայի՝ մաշկի չարորակ ուռուցքի դեմ պայքարի ու ժամանակակից բժշկության հնարավորությունների մասին: Մելանոմայի վաղ ախտորոշումը որոշիչ դեր ունի եւ մեծացնում է հիվանդությունը հաղթահարելու շանսերը:
Սոսե Չանդոյան