Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանն հունիսի 8-ին Երևանում ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է արդեն ավանդական դարձած հայ-չեխական գործարար համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև չեխ գործարարների կողմից Հայաստանի` որպես հնարավորությունների երկրի բացահայտմանը:

Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից ՀՀ Նախագահը կարևորել է այս տարվա փետրվարին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցն ու դրա շրջանակներում կազմակերպված գործարար համաժողովը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այսօր Հայաստանում գործում է չեխական կապիտալով շուրջ 20 ընկերություն: Նրա խոսքով, Հայաստանն իրենց համար արդեն հասցրել են որոշ չափով բացահայտել այնպիսի չեխական ընկերություններ, ինչպիսիք են «Չեխ Ավտոն», «Շանտանը», բոհեմական հախճապակի ներմուծող «Պրահա»-ն և այլ ընկերություններ:

Սերժ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրը, տնտեսության զարգացման ներկայիս վիճակը, տնտեսական ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի առաջատար տեղը, որն արձանագրված է նաև միջազգային հեղինակավոր կառույցների վարկանիշային զեկույցներում: Ներդրումների ներգրավման տեսանկյունից Նախագահը կարևորել է հատկապես երկու գործոն՝ կայունությունը և տնտեսական շահը, ընդգծելով, որ Հայաստանում այդ առումով ստեղծված են բոլոր նախադրյալները։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր մակրոտնտեսական կայունությունը մեր երկրի համար մշտապես եղել է գերակա ուղղություն, և շնորհիվ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության՝ ներկայումս Հայաստանն ունի կայուն մակրոտնտեսական միջավայր:

«Մեր օրերում անհնար է պատկերացնել օտարերկրյա ներդրումների ներգրավումն առանց երկրի քաղաքական կայունության ու կանխատեսելիության: Ի դեպ՝ քաղաքական կայունություն ասելով, ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, մենք հասկանում ենք առաջին հերթին ժողովրդավարական կայունություն՝ հիմնված մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, ինչը թույլ է տալիս երկիրը զերծ պահել քաղաքական ցնցումներից՝ չվտանգելով, իհարկե, նաև ներդրումների ապագան: Այդ նպատակին էին ուղղված նաև սահմանադրական բարեփոխումները մեր երկրում»,-ասել է ՀՀ ՆախագահÕ ¨:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանում իրականացվող համալիր բարեփոխումների մասին՝ ընդգծելով, որ այդ բարեփոխումների ճանապարհին մեծ է եղել Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության դերը, որի աջակցությամբ նշանակալիորեն եվրոպական չափանիշներին են մոտեցվել առևտրի կանոնակարգերի, սննդամթերքի անվտանգության, մտավոր սեփականության ոլորտները: ՀՀ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է վճռականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը:

Հանրապետության Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները, ընդգծելով, որ Հայաստանը արտոնյալ մուտքի հնարավորություն ունի այլ տնտեսական տարածքներ՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա և մի շարք այլ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ առևտրային ռեժիմների շնորհիվ, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել այս շուկաներ:

«Մենք վստահ ենք, որ մեր երկրի զարգացման կարևորագույն գրավականն են որակյալ կրթության խթանումը և մարդկային ներուժը, ուստի մենք մեծ տեղ ենք հատկացնում դրանց: Մենք ունենք որակյալ, կրթված և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով ճկուն աշխատուժ»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանին՝ երևանյան գործարար համաժողովին մասնակցության համար և համոզվածություն հայտնել, որ բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանը և Չեխիան կարող են նշանակալի արդյունքներ արձանագրել` նպաստելով երկկողմ համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай