Արդարադատության նախարարի արդեն նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը հեռախոսազանգերին պատասխանում է մինչ այն պահը, երբ չգիտի, որ իրեն լրագրող է զանգահարել: Երբ կապն ընդհատվում է՝ Արտյոմ Գեղամյանի հետ կապ հաստատելը գրեթե անհնար է դառնում: Մեկ այլ հեռախոսահամարով զանգին նախկին փոխնախարարը «սխալմամբ» պատասխանում է, բայց երբ լսում է լրագրող է` խոստանում է կես ժամ անց անպայման պատասխանել հարցերին: Կես ժամ, մի ժամ և մի քանի ժամ անց էլ Արտյոմ Գեղամյանը զանգերին չի պատասխանում կամ ընդհանրապես անջատում է հեռախոսը: Հետաքրքիր է` ինչո ՞ւ է խուսափում լրագրողներից Արտյոմ Գեղամյանը: