Արցախում հորդառատ անձրեւից առաջացած ջրհեղեղից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
ОбществоԼեռնային Ղարաբաղում հորդառատ անձրեւից առաջացած ջրհեղեղի ու ուժեղ քամու հետեւանքով տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նրանք տարբեր մարմնական վնասվածներ են ստացել, որոշները բժիշկների հսկողության տակ են գտնվում: Նրանց մեջ կան եւ շարքային զինծառայողներ եւ սպաներ:
Նշենք, որ ըստ ՔԿ տվյալների՝ տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմանում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի, իսկ Արմեն Գազարյանի դին՝ 09:30-ի սահմանում՝ հարակից տարածքներից:
ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ դեպքի հետեւանքով տուժած զինծառայողներ նույնպես կան: