ՀԲ-ն 2016-2018 թվականներին Իրանի համար կանխատեսում է տարեկան ավելի քան 4 տոկոսանոց տնտեսական աճ
ЭкономикаՀամաշխարհային բանկի պաշտոնական կայքի (www.worldbank.org) փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ 2018 թվականին Իրանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 4.7 տոկոս:
Կանխատեսումն իր տեղն է գտել համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ՀԲ-ի հունիսյան հաշվետվությունում: ՀԲ-ն 2016 թվականի համար Իրանում կանխատեսել է 4.4 տոկոսանոց տնտեսական աճ, իսկ 2017 թվականի համար՝ 4.9 տոկոս:
Հաշվետվությունում նշված է, որ Իրանի տնտեսական աճն էականորեն դանդաղեցրել են նավթի ցածր գները, որոնք ուղեկցվում են պատժամիջոցների վերացման ժամկետի շուրջ տիրող անորոշությամբ: Դրա հետ մեկտեղ զեկույցում նշված է, որ միջազգային պատժամիջոցների թուլացումն Իրանի առջև հնարավորություններ է բացել միջազգային առևտրի ու ներդրումների պլանում:
2016 թվականի ապրիլին Իրանում նավթի օրական արդյունահանումը կազմել է 3.6 միլիոն բարել, ինչը 25 տոկոսով գերազանցում է 2015 թվականի հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: