Գրասենյակային աշխատողներին սպառնում են շնչառական խնդիրներ. փորձագետներ
LifestyleNewsyou.info-ի փոխանցմամբ՝ մարդկանց 34 տոկոսը, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են հիմնարկներում, գրասենյակներում ու տներում, կարող են տառապել շնչառական մի շարք հիվանդություններից, ինչի պատճառն օդի ներքին աղտոտվածությունն է: Այդ մասին է վկայել Հնդկաստանը ներկայացնող փորձագետների անցկացրած հետազոտությունը: Այն ցույց է տվել, որ երկրի մայրաքաղաքների գրասենյակների 82 տոկոսում տիրող օդն անառողջ որակ ունի: Ստացված տվյալները նաև վկայել են, որ կանանց ու երեխաների թոքերն ավելի խոցելի են օդի վատ որակի հանդեպ, և որ վատ որակի օդը նրանց մոտ առաջացնել ասթմա: Բացի դրանից՝ երեխաների դեպքում մեծանում է թոքաբորբով հիվանդանալու հավանականությունը: Հետազոտության արդյունքները այդպիսով ցույց են տվել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն մթնոլորտային օդի, այլև՝ հիմնարկների ներսում տիրող օդի աղտոտվածությունը: