Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի արդեն նախկին դասախոսի` ուսանողից 40 000 դրամ պահանջելու խնդրով դիմել է Երևան քաղաքի դատախազություն: Այս մասին Orer.am,-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր դատախազության աշխատակիցը: Նա նաև հավելեց, որ նույն օրը դիմումն ուղարկվել է Կենտրոնի դատախազություն` գործին ընթացք տալու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29_ին ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ամբիոնի դասախոս Նունե Գյոկչյանը հեռացվել էր աշխատանքից, երբ տարածվել էր ձայնագրություն, որտեղ դասախոսը 40 000 կաշառք էր պահանջել ուսանողից: