Ֆինանսների փոխնախարարը պարզաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի մասնաբաժին մաքսատուրքերի նվազման հարցը
ЭкономикаՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը չի կարծում, թե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի մասնաբաժին մաքսատուրքերի չափը կշարունակի նվազել: Կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին՝ ինչու է ԵԱՏՄ-ից եկող մաքսատուրքերի չափը կանխատեսածից ցածր, Սաֆարյանն ասաց, որ միության անդամ բոլոր երկրներն էլ բաձր կանխատեսումներ են ունեցել:«ԵԱՏՄ-ի շրջանակում ոչ միայն Հայաստա նը, այլ մյուս երկրներն այդ նույն կանխատեսումներն ունեին, ինչ ներկայացրել է Հայաստանի կառավարությունը: Միայն Հայաստանն ինքն առանձին չվերցրեց ու կանխատեսումներ արեց: Կանխատեսումն ու կանխագուշակումը դրանք տարբեր բաներ են: Կանխատեսումը որոշակի մեթոդիկաներով կատարվող գործողություն է, որի մեջ կան նաև անորոշության գործոններ, որոնք հնարավոր չէ կանխատեսել, որևէ մեկը չի կարող ապացուցել, որ այդ գործոնը պետք է այդպիսին լիներ»,- ասաց Սաֆարյանը:
Հարցին՝ մաքսատուրքերի գումարներն առաջիկայում կրկին հնարավոր է նվազեց, փոխնախարարն ասաց, որ չի կարծում, թե այս տեմպերից նվազում կարձանագրվի:
Մյուս հարցին՝ կավելանա՞ն արդյոք` հասնելով կանխատեսած մակարդակին, Սաֆարյանն ասաց, որ այժմ մինչև հունիսի վերջ կներկայկացվի կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի սցենարը, որը վերաբերելու է գալիք երեք տարիներին: