Ինչպե՞ս է անցնում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի առօրյան Հայաստանում (ֆոտո)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ռուսաստանում մեծ հայտնիություն վայելող հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի Intagram-ի էջի հետեւորդներն արդեն տեղյակ են, որ հայտնի հայուհին մի քանի օր է, ինչ Հայաստանում է:
Գոհարը, պարբերաբար, իր հայաստանյան արկածներով եւ առօրյայով կիսվում է Instagram-ում` տեղադրելով լուսանկարներ եւ տեսանյութեր:



Դատելով լուսանկարներից` Մոսկվաբնակ դիմահարդարը ժամանակը հիմնականում անցկացնում է ընտանիքի անդամների, բարեկամների եւ ընկերների հետ, այցելում է պատմամշակութային եւ ժամանցային վայրեր:
Այս ընթացքում Գոհարը հասցրել է հյուրընկալվել իր Շուրա անունով տատիկին, ինչպես նաեւ եղել է Ծիծեռնակաբերդում եւ հարգել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:











Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Գոհար Ավետիսյանի Instagram-ի էջից