Ինչպե՞ս աշխատանքային օրվա համար ճիշտ հանդերձանք ընտրել
Lifestyleshabat.am-ը գրում է.
Ամեն աշխատանքային օրվա համար համապատասխան հանդերձանք ընտրելը շատերի համար իրական սթրեսի պատճառ է, իսկ մյուսներին շատ հեշտ տրվող որոշում:
Մասնագետները կարծում են, որ մարդիկ ավելի հեշտ են կարողանում աշխատանքի օրվա համար համապատասխան հագուստ ընտրել, երբ նրանք օրվա ընթացքում պատրաստվում են մասնակցել որևէ առանձնահատուկ միջոցառման: Ահա թե ինչու, մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր հանդերձանք ընտրելիս մտածել, որ այդ օրը նույնպես առանձնահատուկ միջոցառում ունեք, ինչպես օրինակ հանդիպում, սեմինար և այլն:
Այսպիսով, ըստ մասնագետների՝ եթե ցանկացած օրվան այնպես վերաբերվեք, կարծես դա առանձնահատուկ օր է, կկարողանաք ավելի հեշտ կողմնորոշվել, թե ինչ կրել այդ օրը: