Ամերիկացին դիմահարդարման միջոցով իրեն վերածում է դիսնեյյան մուլտհերոսուհիների (լուսանկարներ)
LifestyleԴիսնեյյան մուլտֆիլմերը երեխաների շրջանում, թերևս, ամենատարածվածն ու սիրվածն են: Սակայն պատահում է, որ դիսնեյյան մուլտհերոսների հանդեպ սերը երեխաներին ուղեկցում է նաև դեռահասության ու երիտասարդության շրջանում: Այդպես է պատահել 21-ամյա ամերիկացի Ռիչարդ Շաֆերի հետ, ով, որքան էլ զարմանալի է, դիսնեյյան մուլտհերոսուհիների մեծ երկրպագու է:
Մասնագիտությամբ դիմահարդար երիտասարդը տարատեսակ ներկերի, քսուկների ու վրձինների միջոցով իրեն անճանաչելիորեն կերպարանափոխում է`արական սեռի ներկայացուցչից վերածվելով հեքիաթային գեղեցկուհու: Հետաքրքրական է, որ կերպարանափոխության ողջ գործընթացը տևում է 2 ժամ:
Ստորև boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է Շաֆերի ֆանտաստիկ կերպարանափոխություններից մի քանիսը.









