ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ (PHOTO)
LifestyleԹումանյան, Չարենց, Իսահակյան., Սահյան… այս ցանկը դեռ երկար կարելի է հպարտորեն թվարկել, իսկ ստեղծագործությունները՝ բազում անգամներ ընթերցել։Հայ մեծանուն գրողների ժառանգներից ոմանք շարունակում են նրանց գործը՝ ստեղծագործելով, գործունեություն ծավալելով մշակույթի ոլորտում…
Wnews.am-ը ներկայացնում է հայ մեծանուն գրողների ժառանգներին.
Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենն է: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

Հովհաննես Շիրազի դուստրը՝ Անի Շիրազը Հովհաննես Շիրազ հուշատուն-թանգարանի փոխտնօրենն է։
Պարույր Սեւակի որդին՝ Արմեն Ղազարյանը, Ոստիկանական ակադեմիայի տնօրենն է
Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը բնակվում է ԱՄՆ-ում։
Րաֆֆու թոռնուհին՝ Լիլիթ Հակոբյանը Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի նախկին տնօրենն է։

Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը

Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը

Ավետիք Իսահակյանի թոռնուհին՝ Նարինե Թադեւոսյանը

Ակսել Բակունցի թոռնուհին՝ Ալլա Բակունցը

Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանը

Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը, կնոջ եւ դուստրերի հետ

Ստեփան Զորյանի թոռնուհին՝ Հռիփսիմե Զորյանը
