Նաոմի Քեմփբելը, Վուփի Գոլդբերգը, Քելի Օսբորնը ու ուրիշներ` Նյու Յորքում amfAR –ի երեկույթին
LifestyleՆաոմի Քեմփբելը, Վուփի Գոլդբերգը, Քելի Օսբորնը ու ուրիշներ աչքի են ընկել Նյու Յորքում amfAR –ի երեկույթին:

Ինչպես միշտ amfAR կազմակերպությունը, որը պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ, երեկոյի ընթացքում կազմակերպել էր նորաձեւության ցուցադրություն` պոդիում բարձրացած տղամարդ մոդելներով, նաեւ հանդիսավոր ընթրիք, աճուրդ ու հրավիրված արտիստների երաժշտական ելույթ:

Նորաձեւության ցուցադրության ժամանակ, ի դեպ, մանեկենի հետ միասին պոդիում էր բարձրացել նաեւ հասկի տեսակի շունը:


Երեկոյի ընթացքում հանդիսատեսի ամբողջ ուշադրությունը բաժին էր հասել հենց այդ շանը, ինչպես նաեւ Քելլի Օսբորնի քառոտանի ընկերոջը. աստղը նույնիսկ կարմիր գորգուղու վրա է լուսանկարվել իր սիրելի շան հետ:


Հավերժ եռանդուն Նաոմի Քեմփբելը


Քելլի Օսբոնը

Զեյն Մալիքը

Կարուչե Թրանը

Վուփի Գոլդբերգը