Լիլի Ռոուզ Դեփը հաճելի ժամանակ է անցկացրել ընկերոջ հետ (ֆոտո)
Lifestyle17-ամյա սկսնակ դերասանուհի Լիլի-Ռոուզ Դեը չի թաքցնում իր երիտասարդ սիրեցյալին՝ 24-ամյա մոդել Էշ Ստայմեստին կողմնակի հայացքներից։ Օրերս նա, ավարտական երեկոն նշելուց հետո, իր ընկերոջ հետ գնացել է Studio City քալիֆորնիական սրճարանը թիկնապահների և ընկերների ընկերակցությամբ։
Ֆասթֆուդ ուտելուց հետո նրանք մեկնել են զբոսնելու։ Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարի, չնայած զույգը չի մեկնաբանում իրենց հարաբերությունները, խուսափում է հայտարարություններից։ Սակայն պապարացիները շարունակում են հանրության սեփականությունը դարձնել նկարներ, որոնք փաստում են, որ երիտասարդ զույգը միասին է։



