Ջասթին Բիբերը լուսանկարվել է հայ երեխայի հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ջասթին Բիբերը օրերս Քլիվլենդում վիճել էր մի տղայի հետ (որը Բիբերից կրկնակի մեծ էր) ինչ է, թե ոմն Լեմոնտ ուզում էր լուսանկարվել կանադացի երգչի հետ: Ջասթինը ասել էր, որ արգելում է լուսանկարել իրեն: Սակայն երեկ, երբ կանադացին իր սիրելի սուշին էր ուտում Մալիբուի Nobu ռեստորանում (սեփականատերը Ռոբերտ դե Նիրոն է), նա հարեւան սեղանի շուրջ նստած մի ընտանիք է նկատել` փոքրիկ աղջկա հետ:
Նիքի անունով վեցամսական երեխան Ջասթինի վրա այնպիսի տպավորություն է թողել, որ նա ինքն է երեխայի հետ լուսանկարվելու ցանկություն հայտնել: Ջասթինը մոտեցել է սեղանին ու ասել.
«Այս ինչ քաղցրիկ երեխա է: Գուցե դու իմ ֆանա՞տն ես»- կատակել է երգիչը, հետո համբուրել երեխային, գրկել նրան ու լուսանկարվել հետը: Երեխայի հետ լուսանկարը Ջասթինը հրապարակել է իր միկրոբլոգում:
TMZ-ը գրում է որ երեխան հայ է, ըստ երեւույթին Բիբերը, որը շատ մտերիմ է Քարդաշյանների հետ, չի կարողանում անտարբեր անցնել հայերի կողքով:
