Երևանում բժիշկները փրկել են նախկին մանկավարժի, որի վերքերի մեջ որդեր են եղել. մանկավարժը պնդում է, որ իրեն առևանգել էին
ОбществоԻնչպես հայտնում է shamshyna.com-ը, Երևանի բնակիչ, 58-ամյա Գևորգ Կոշկերյանին զանգահարել են և պայմանավորվել հանդիպման մասին:
Գ. Կոշկերյանը գնացել է հանդիպման, որտեղ եղել են 4-5 հոգի, ովքեր նստեցրել են նրան ավտոմեքենա, տարել ինչ-որ ավտոտնակ և դաժան ծեծի ենթարկել: Այդ ամենից հետո Գ. Կոշկերյանին տարել են իր բարեկամի տուն` Չարբախ, թողել այնտեղ, սակայն հարազատները չեն իմացել այդ մասին և մի քանի օր փնտրել են նրան: Չարբախում 3 օր մնալուց հետո նա գտնվել է և խոշտանգված, բազմաթիվ վնասվածքներով, ոտքերի վրա այրվածքներ հիշեցնող վերքերով, թևերի «մսերը պոկված», անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում կանչով ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Գ. Կոշկերյանը ենթարկվել է վիրահատության և 2 օր հետո վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել հիվանդասենյակ: shamshyna.com-ի հետ զրույցում Գ.Կոշկերյանը պատմել է. «էրեբունու բժիշկները էն աշխարհից` մահվան դռնից ինձ հետ բերեցին, հետո իմացել եմ, որ վերքերիս մեջ անգամ որդեր են եղել ու բժիշկ Արտյոմ Իկիլիկյանը «էրեբունու» իր կոլեգաների հետ բարդ վիրահատություն կատարելով` նոր կյանք տվեց ինձ»:
Շարունակությունը՝ այստեղ։