Ջենիֆեր Լոպեսի նախկին պրոդյուսերը ստիպում էր, որ նա նիհարի
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Ինձ անընդհատ ասում էին, որ ես պետք է նիհարեմ, իսկ ես պարուհի էի՝ աթլետիկ կազմվածքով, ու նույնիսկ իմ պրոդյուսերը, որի հետ ես այլեւս չեմ աշխատում, ասում էր ինձ, որ ես պետք է ավելի նիհար ու սլացիկ լինեմ: Իսկ ես պատասխանում էի, որ եթե ես նիհարեմ, դա արդեն ես չեմ լինի»,- ասել է Լոպեսը:

People-ին տված հարցազրույցում Ջենիֆերին նաեւ շատ ուրախացնում է այն, որ հասարակությունում սկսել են ավելի ազատ վերաբերվել գեղեցկության չափորոշիչներին:

Երգչուհին համարում է, որ պետք է հավատարիմ լինես ինքդ քեզ, այլ ոչ թե քեզ արհեստականորեն դարձնես այն, ինչ շրջապատն է պահանջում քեզնից:
