Ո՞վ է սպանված Քրիստինա Գրիմմին (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleԱյսօր մահացել է տաղանդավոր երիտասարդ երգչուհի Քրիստինա Գրիմմին,- գրում է ORER.am-ը:
Երգչուհուն, ով նոր էր 22 տարեկան դարձել, սպանել է մի տղամարդ, երբ նա ինքնագրեր էր բաժանում երկրպագուներին: Էրիստինան շատ հայտնի էր ԱՄՆ-ում, սակայն այստեղ նրան քչերը գիտեն: Հենց այդ պատճառով որոշեցինք պատմել նրա մասին:
Քրիստինան ծնվել է 1994 թվականի մարտի 12-ին: 6 տարեկանից նա սկսել է երգել և 10 տարեկանից դաշնամուր նվագել: 15 տարեկանում նա YouTube-ում ալիք է բացել և սկսել տեղադրել հայտնի երգերի Cover տարբերակները: Հենց այդ ժամանակ սկսվեց նրա հայտնիության ճանապարհը: Երբ նա 16 տարեկան էր, նրան նկատեց Սելենա Գոմեսը ու վերցրեց իր հետ համերգային շրջագայության: Քրիստինան մասնակցել է նաև ամերիկյան «Ձայնը» շոուին և գրավել 3-րդ հորիզոնականը:

Երեկ՝ հունիսի 10-ին, համերգից հետո, նրա ուղղությամբ 5 անգամ կրակել է մի տղամարդ, ապա ինքնասպան եղել: Այդ տղամարդը ամենայն հավանականությամբ նրա նախկին ընկերն էր: