Երևանում գործած հանցավոր խմբի թիրախում եղել են փողոցների ավտոմատ սրճեփ սարքերը
ОбществоԱպրիլի 9-ին, 27-ին և հունիսի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված ահազանգերից երեքը գրեթե նույնաբովանդակ են եղել. ոստիկանություն դիմած քաղաքացիները տեղեկացրել են, որ անհայտ անձինք գողացել են իրենց ավտոմատ սրճեփ սարքերը:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, գողացել էին Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոկայանատեղիում և Տիչինայի ու Բաշինջաղյան փողոցներում գործող ավտոլվացման կետերում տեղադրված սարքերը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ հանցագործները գործել են գիշերով, նրանց չի խանգարել նույնիսկ սարքերի պաշտպանիչ մետաղե փականները:
Նշվում է, որ ոստիկանությունում ուսումնասիրվել են դեպքի վայրերը, կատարվել օպերատիվ հարցումներ: Մեկ ամսից ավելի տևած օպերատիվ աշխատանքների արդյունքում իրավապահներին հաջողվել է գտնել կասկածյալների հետքը:
Հանցագործները, ըստ ոստիկանության, գործել են մեկ ընդհանուր խմբով:
Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկվել՝ երևանցիներ 28-ամյա Արարատ Չ.-ն, նախկինում դատապարտված 22-ամյա Միքայել Մ-ն ու 24-ամյա Հրայր Ն.-ն և Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Օլգա Մ-ն:
Ըստ ոստիկանության, կասկածյալները նախապես ծրագրված պլան են ունեցել և գործել են ըստ այդմ: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր անելիքը: Ըստ աղբյուրի, կնոջ գործը եղել է գողացված իրը մաքրել-լվանալը, որից հետո համացանցում հայտարարություններ տալու միջոցով փորձել են վաճառել: