Ադրբեջանը նռնականետի մեկ արկ է արձակել շփման գծի հարավարևելյան ուղղությամբ
ОбществоՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` հարավարևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ):
Հաղորդագրության համաձայն, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: