Մեղուներից և մեղրից ոգեշնչված բնական զարդերի հավաքածու` ֆոտոշարքով
LifestyleՔչերը գիտեն, որը մեղուներն ու մեղրը սիրո, ընտանիքի, հարաբերությունների քաղցրության, հաճույքի և բարի բախտի խորհրդանիշն են:
Boredpanda.com-ը` ներկայացրել է այդ խորհրդանիշով ու փոքրիկ ժրաջան միջատներով ոգեշնչված ձեռագործ զարդերի հետաքրքիր հավաքածուն, որն ստեղծել է WingedLion designs ամերիկյան ոսկերչական ընկերությունը:
Ընտանեկան բիզնես հանդիսացող դիզայներական ընկերությունը տարիներ շարունակ հետաքրքրաշարժ թեմաներով հավաքածուներ է պատրաստում: Զարդերը պատրաստվում են բնական սաթից, ցիտրինից, արծաթից, ոսկուց, սպիտակ շափյուղայից:





