Ralph Lauren-ը ներկայացրել է ամառային պայուսակների նոր հավաքածուն (լուսանկարներ)
LifestyleԱմերիկյան հեղինակավոր Ralph Lauren նորաձևության տունը ներկայացրել է ամառային պայուսակների նոր հավաքածուն, որում գերակշռում է կարմիր գույնը:
Ինչպես նշում է Tatler-ը, բրենդի դիզայներները յուրաքանչյուրի մոդելին կից ներկայացրել են նաև դրան համապատասխան կոշիկներ, որպեսզի իգական սեռի ներկայացուցիչները կարողանան իրենց կերպարն ամբողջական դարձնել:
Աղբյուրը նկատում է, որ հավաքածուում ներառված յուրաքանչյուր մոդել ստեղծված է դասական կանոններով ու միտված է ընդգծելու այն կրողի կանացիությունը:





