Տանը մեծ գրադարան ունեցող երեխաները հետագայում ավելի շատ են վաստակում. հետազոտություն
LifestyleԵրեխաները, որոնց ընտանիքում կա մեծ տնային գրադարան, հետագայում ավելի շատ են վաստակում: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները վերջերս կատարված հետազոտությունից հետո, որը հրապարակվել է Economic Journal-ում:
Հետազոտության ընթացքում Իտալիայի Պադուայի համալսարանի տնտեսագետները հարցում են անցկացրել 6 000 մարդու շրջանում եվրոպական 9 երկրից, որոնք ծնվել են ХХ դարի կեսին: Հարցվածներին բաժանել են մի քանի խմբի՝ նրանց, որոնց տանը եղել է 10 գրքից պակաս, որոնց տրամադրության տակ եղել է մեծ թվով գրքերի դարակ, գրապահարան՝ առնվազն 100 գրքով, ինչպես նաև նրանց, ովքեր ունեցել են երկու կամ ավելի շատ գրադարակ:
Գիտնականները եզրակացրել են, որ այն մարդկանց վաստակածը, որոնք երեխա ժամանակ քիչ գրքեր են ունեցել, 5%-ով աճում է դպրոցից հետո ստացած կրթության յուրաքանչյուր լրացուցիչ տարվա շնորհիվ, մինչդեռ նրանց եկամուտը, ովքերշատ ավելի գրքեր են ունեցել, աճում է 21%-ով: Բացի դրանից՝ գիտնականները նշում են, որ նրանք, ովքեր տանը մեծ գրադարան են ունեցել, սովորաբար տեղափոխվում են լավ վաստակելու մեծ հնարավորություններով քաղաքներ՝ ի տարբերություն նրանց, ովքեր երեխա ժամանակ քիչ գիրք են ունեցել:
Ըստ գիտնականների՝ գրքերը մեծ ազդեցություն են ունենում երեխաների վրա՝ բարելավելով նրանց առաջադիմությունը դպրոցում: Բացի դրանից՝ տնային գրադարանը նշանակում է նպաստավոր սոցիալ-տնտեսական պայմաններ: