Թխվածք «Արևածաղիկ».բաղադրատոմս
LifestyleԲաղադրամասեր`
Պատրաստի խմոր` 500 գրամ
2 հատ ձու
250 գրամ հալվա
100 գրամ հունական ըկույզ
Ծիրանի խիտ ջեմ
50 գրամ կարագ
Պատրաստման եղանակ`
Միջուկի համար` մանր կտրատել ընկույզը, հալվան: Այդ ամենը խառնել կարագի հետ:
Խմորը բաժանել եկու մասին: Առաջին մասը շրջանաձև բացել ու միջուկը մեջը դնել:
Հետո խմորի 2-րդ մասով ծածկել միջուկը ու դանակով տալ արևածաղկի ձև: Վրան քսել ձուն, որպեսզի խմորը լավ կարմրի:
Դնել ջեոց 200 աստիճանով 20-25 րոպե:
Ջեռոցից հանելուց հետո թխվածքի վրա քսել ծիրանի ջեմը: