Քիմ Քարդաշյանը Օռլանդոյում զանգվածային սպանության մասին
LifestyleԻնչպես արդեն բոլորս գիտենք` Օռլանդոյում գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով զոհվել է 50, վիրավորվել 53 մարդ:
Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանության կողմից՝ պատանդներին ազատելու գործողության ժամանակ:
Օռլանդոյի ողբերգությունը տխուր ռեկորդ է սահմանել ամերիկյան պատմության մեջ զանգվածային հրաձգության զոհերի քանակով, իսկ շոու բիզնեսի աստղերն էլ կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնում:
Անտարբեր չի մնացել նաեւ Քիմ Քարդաշյանը, որn իր Twitter-ում հետեւյալն է գրել.
«Բառեր չեմ գտնում իմ վիշտն արտահայտելու համար: Իմ սերն ու աղոթքները բոլոր նրանց, ում վրա անդրադարձել է այս հանցագործությունը: Դաշնային օրենքը չգիտես ինչու թույլ է տալիս, որ ՀԴԲ մշտական հսկողության գտնվող մարդիկ օրինական ճանապարհով զենք գնեն:
Մենք բազմիցս դիմել ենք կոնգրեսին, որպեսզի նրանք փակեն այս սողանցքը օրենքում, որը վտանգավոր մարդկանց թույլ է տալիս զենք գնել ու մարդ սպանել: Բայց ոչինչ չի փոխվում: Մարդիկ շարունակում են անիմաստ զոհվել: Ե՞րբ են վերջապես փոխելու զենք գնելու մասին օրենքը»:
Մենք էլ մեր կողմից ներկայացնում ենք ձեզ մի քանի թվիթ, որը Քիմը վերահրապարակել է իր էջում. Նրա բաժանորդներից մեկը հետեւյալն է գրել.
«Այն փաստը, որ ինչ- որ մեկը, ով ՀԴԲ տեսադաշտում էր գտնվում, կարողացել է օրինական ճանապարհով զենք գնել, ցույց է տալիս, թե որքան անկայուն է համակարգը: Ի դեպ, այդ նույն զենքը՝ AR-15 (նույն ինքը Մ-16, որը վաճառվում է որպես ինքնապաշտպանության քաղաքացիական զենք) օգտագործվել է նաեւ ԱՄՆ մյուս քաղաքներում նմանատիպ հանցագործությունների համար»:
Եվս մեկ հետաքրքիր թվիթ.
«Ավստրալիայում 1997-ին զանգվածային սպանություն կատարվեց: Այդ ժամանակվանից այնտեղ փոխեցին օրենքները ու բնակչության ձեռքից վերցրեցին զենքը: Եվ կարո՞ղ եք ասել, թե որքան զանգվածային սպանություն կատարվեց դրանից հետո՝ զրո»: