Ինչպիսին են Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և Դանիայի արքայադուստր Մարիի ճաշասենյակները (ֆոտո)
LifestyleՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և Դանիայի արքայադուստր Մարիի ճաշակների միջև նմանությունները հաճախ են ընդգծվում։ Այժմ արդեն թագավորական ընտանիքների երկրպագուները հնարավորություն ունեն տեսնել և համեմատել արքայադուստրերի ճաշասենյակները։
.jpg)
Արքայադուստր Մարին ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆրեդերիկն իրենց տանը ճաշ էին կազմակերպել և հյուրերին ընդունել իրենց ճաշասենյակում։ Միջոցառման նկարները փաստում են, որ արքայադուստր Մարիի ճաշասենյակի և Քեյթի ճաշասենյակի միջև ևս կան բազմաթիվ նմանություններ։
Քենսինգտոնյան պալատում Քեյթի և արքայազն Ուիլյամի ճաշասենյակը, որտեղ թագավորական զույգն ընդունել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Միշել Օբամային, չեզոք գույների մեջ են, որտեղ առկա է 2 բազմոց, մեջտեղում սուրճի սեղան։ Այսպիսին է նաև կահավորումը արքայադուստր Մարիի ճաշասենյակում։
2 ճաշասենյակներում մեծ տեղ են գրավում ոսկեզօծ շրջանակներով արվեստի գործերը, գոբելեն գորգերը, ծաղիկները։ Քեյթն ու Ուիլյամը սենյակի լուսավորման համար ընտրել են բազմաթիվ լամպեր, մինչդեռ արքայադուստր Մարիի ճաշասենյակում լուսավորումն ապահովում է կախված միակ ջահը։ 2 սենյակներում կախված են մինչև հատակ հասնող վարագույրներ։
.jpg)
.jpg)
Իսպանիայի երիտասարդ թագավորական ընտանիքը ևս տարածել էր իրենց ճաշասենյակի նկարը, որտեղ թագուհի Լետիցիան է, թագավոր Ֆիլիպն ու նրանց 2 դուստրերը։
.jpg)