Երևանի քաղաքապետը հանձնարարել է հսկողության տակ պահել շինհրապարակների կազմակերպումը
ОбществоԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյաննանդրադարձել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներին ու շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման հետ կապված իր դժգոհությունն է հայտնել:
«Այսօր մայրաքաղաքում քաղաքաշինական տարբեր ծրագրերովշինարարական աշխատանքներ են իրականացվում, և որոշդեպքերում նկատվում են այդ աշխատանքների կազմակերպման թերացումներ և բացթողումներ:
Խոսքը մասնավորապես շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման, ոչ լիարժեք կահավորման և անվտանգության կանոնները չպահպանելու մասին է: Անգամ տեղեր կան, որտեղ քաղաքացիներն ստիպված շինհրապարակի տարածքով են անցուդարձ անում, ինչն ուղղակի անթույլատրելի է:
Եվ ակնհայտ է, որ տվյալ շինաշխատանքներն իրականացնողներն ուղղակի մատների արանքով են նայում սահմանված անվտանգության նորմերին, ինչը ոչ միայն պետքէ դատապարտվի, այլև մեր համապատասխան ծառայությունների կողմից պետք է արձանագրվի ու վարչականտույժ կիրառվի: Այս հարցում պետք է լինեք շատ խիստ ևհետևողական: Շինթույլտվություն տրամադրելուց հետոխստորեն հետևեք, որպեսզի շինհրապարակները կազմակերպվեն սահմանված նորմերին համապատասխան, այդ թվում նաևանվտանգության համապատասխան նշաններով կահավորված, որպեսզի բացառվեն ցանկացած տեսակի դժբախտ պատահարները:
Եվ սա վերաբերում է ոչ միայն մասնավոր հատվածի, այլև հենց քաղաքային ծրագրերով իրականացվող քաղաքաշինական աշխատանքներիկազմակերպմանը», - ընդգծել է քաղաքապետն ու շինար արության և բարեկարգման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արձանագրել և համապատասխան քայլեր ձեռնարկել նկատված բոլոր թերացումները վերացնելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության շրջանակում չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 44 վարչական արձանագրություն: Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել հետևողական:
«Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբը և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը պետք է վերանայեն իրենցաշխատաոճը: Մենք պետք է լինենք ոչ թե դիտորդի, այլ գործընթացի անմիջական մասնակցի դերում: Կոնկրետ դեպք արձանագրելիս և պատասխանատուներին հայտնաբերելիս ծանուցում ո ւղարկելու փոխարեն պետք է տեղում ենթարկել վարչականպատասխանատվության:
Նման մոտեցում պետք է լինի և՛ աղբահանության, և՛ սանմաքրման աշխատանքերի կազմակերպման հարցում:Ըստ այդմ, հասցե առ հասցե, բակ առ բակ շրջեք և իրականցվող աշխատանքները պահեք ձեր անմիջական և խիստ հսկողության տակ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: