Նա հավերժ կմնա մեր հոգիներում և մեր սրտերում
ОбществоԵրգիչների երիտասարդ սերունդը խորը ցավով է անդրադարձել լեգենդար երգչուհի Օֆելյա Համբարձումյանի երկրային կյանքի ավարտին:
Երևանյան մենահամերգի շրջանակներում հայրենիքում գտնվող Հարութ Բալյանը իր միկրոբլոգում գրում է. «Հայ երգարվեստը կորցրեց իր թանկ գանձերից մեկին ` ում երգն ու կատարողական արվեստը երաժշտական ճաշակ է ձևավորել ու կրթել է բազմաթիվ սերունդների : Խորին ցավակցությունս նրա ընտանիքին և ողջ հայությանը»:
Սիրված երգիչ Արման Հովհաննիսյանը,ով աշխարհի բոլոր հայտնի բեմերում արժանավայել կերպով ներկայացրել է հայ երգարվեստի գանձարանը,նույնպես իր վշտակցությունն է հայտնել մեծ երգչուհու կորստյան համար:
«Դուք լույս դարձաք հավերժի ճամփին:ՀՀ ժողովրդական արտիստուհի,հայ ճշմարիտ երգարվեստի թագուհի,ննջիր խաղաղությամբ»: