Օրվա բաղադրատոմս. Բանջարեղենով տաք ուտեստ
LifestyleԲաղադրամասեր՝
1 հատ սմբուկ
2 կտոր հավի ֆիլե
15 հատ չերի լոլիկ
1 ճ. գ. սոյայի սոուս
150 գրամ պանիր
1 պճեղ սխտոր
1/2 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակ՝
Ֆիլեն կտրատել, համեմել սոյայի սոուսով։
Սմբուկը կլոր-կլոր կտրատել։

Ջեռոցի ամանը պատել բուսայուղով։
Շարել սմբուկը, պանիրը, հավի միսը, լոլիկը։

Կրկին շարել սմբուկի ու պանրի մնացած մասը ու դնել ջեռոց։
Եփվելուց հետո ճզմել սխտորը և մատուցել։

