Հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով
Հոկտեմբերից Հայաստանի տարածքում օդի միջին ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, լրագրողներին ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հոկտեմբերի 5-ից Սեւ ծովի տարածքից հանրապետություն կներթափանցի հերթական ցիկլոնը, ինչից հետո եղանակը կդառնա ավելի անկայուն` կխտանա ամպամածությունը, տեղումները կլինեն ավելի հաճախակի»,- ասաց Գագիկ Սուրենյանը։
Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքի մարզում, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 17-20 աստիճանի սահմանում, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում այն կիջնի մինչեւ -3, -7 աստիճան: Լոռիում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կտատանվի 18-20 աստճանի սահմանում, ամսվա երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչեւ -2-ից - 4, Տավուշում ամսվա առաջին օրերին 20-24 աստիճան ջերմություն է սպասվում, 2-րդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի, 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքության սահմանում։
Առաջիկա օրերին, ըստ մասնագետի, հանրապետությունը կգտնվի հյուսիս-արեւելյան սառը հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի եղանակակլիմայական պայմանների ձեւավորման վրա: