Օմար Մատինը մշտական հաճախորդն էր այն գեյ-ակումբի, որի վրա հարձակում է գործել
ОбществоԱֆղանական ծագմամբ ամերիկացի Օմար Մատինը, որը 50 մարդ Է գնդակահարել Օռլանդո քաղաքի Pulse գեյ-ակումբում, եղել Է այդ հաստատության մշտական հաճախորդը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Առնվազն չորս մարդ վկայել Է, որ իրենք բազմիցս Մատինին տեսել են ակումբում խմելիս: Նրանց խոսքով՝ երբեմն նա այնքան Էր խմում, որ սկսում Էր աղմկել ու կռիվ սարքել:
Մինչ այդ մամուլում տարածված Էր այն վարկածը, թե Մատինը գեյ-ակումբի այցելուների վրա Է հարձակվել նրանց սեռական կողմնորոշման պատճառով:
Ոստիկանությունը նաեւ ճշտել Է այն հայտարարության բովանդակությունը, որը Մատինն արել Է 911 փրկության ծառայության կարգավարին արդեն հրաձգությունն սկսելուց հետո:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ նա հայտարարել Է, թե գործում Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անունից:
Սակայն, վերջին տվյալներով՝ նա համերաշխություն Է հայտնել Ջոհար եւ Թամեռլան Ցառնաեւ եղբայրներին, որոնք 2013 թվականին պայթյուններ Էին կազմակերպել Բոստոնում, եւ հանուն «Ալ Քաիդայի» գործող ամերիկացի մահապարտներից մեկին: