Արմեն Վարդանյանը՝ իր և Անդրանիկ Հարությունյանի համատեղ ակումբի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն Life.panorama.am-ը հայտնել է՝ դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն ու հումորիստ եւ սցենարիստ Արմեն Վարդանյանը համատեղ բիզնես են հիմնել: Նորաբաց ակումբի եւ առաջիկա այլ ծրագրերի մասին այս անգամ զրուցել ենք Արմեն Վարդանյանի հետ, ում համար բիզնեսով զբաղվելը նորություն չէ, քանի որ մինչ այս մի քանի նախադեպ ունեցել է:
«Արդեն երկու ամիս է՝ ինչ ես ու Անդրանիկ Հարությունյանը բացել ենք մեր համատեղ ակումբը, ուր բեմին առանձնահատուկ ուշադրություն է դարձված: «STAND PUB CLUB»-ի անվանումն արդեն իսկ հուշում է, որ մեզ մոտ «Stand up» ժանրի զարգացումը ավելի շեշտակի է տեղի ունենում: Վերջերս մեր հաճախորդ-հանդիսատեսի դատին հանձնեցինք մի շատ հզոր «Stand up», որը ներկայացրին Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գրիգորյանը, Արման Գեւորգյանն ու Անահիտ Կիրակոսյանը: Այս նույն ներկյացումը եւս մեկ անգամ կներկայացնենք հունիսի 18-ին, իսկ առաջիկայում կմտածենք նմանատիպ նոր «Stand up»-ների մասին»,- նշեց Արմեն Վարդանյանը:
Հետաքրքրվելով, թե արվեստի մարդն ինչպե՞ս է գլուխ բերում բիզնեսի հետ կապված աշխատանքները, Արմենը պատասխանեց.
«Սա ինձ համար այնքան բիզնես չէ, որքան շոու բիզնես է, որովհետեւ բեմը մեզ մոտ իսկապես որպես գլխավոր հարց է դրված: Մեզ մոտ շաբաթվա ամեն օրը բովանդակային ուղվածություն ունի: Մեզ համար ինքնանպատակ չէր բիզնեսով զբաղվելը, այս գործով զբաղվելիս հաշվի ենք առել եվրոպական եւ հատկապես ամերիկյան փորձը, ուր ակումբները հնարավորություն են տալիս անհայտ արտիստներին ներկայանալու, ինչի արդյունքում նրանք կարող են հայտնի դառնալ: Մեզ մոտ էլ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ոչ թե ակումբի պատվերներից ստացված հասույթին, այլ բեմում հանդես եկող արտիստներին: Ճիշտ է՝ դեռեւս սկսել ենք հայտնի արտիստներից, բայց առաջիկայում մեզ մոտ ազատ միկրոֆոն ու բեմ կտրամադրվի անհայտ երգիչների, բենդերի եւ հումորիստների համար»:
Շարունակությունը՝ այստեղ: