Արամեն՝ մայրիկի մոդելավորած էլեգանտ հագուստով (ֆոտո)
LifestyleԻնչպես համաշխարհային աստղերն, այնպես էլ հայ աստղերը նախընտրում են համագործակցել պրոֆեսիոնալ մասնագետների հետ՝ լինի դա դիմահարդար, վարսահարդար, թե հագուստի դիզայներ և այլն:
Հագուստի ճիշտ ընտրությունը թերևս ամենակարևորն է մարդու արտաքին տեսքում: Շատ հայ աստղեր իրենց հագուստների ընտրությունը վստահում են ոճաբաններին:

Երգիրչ Արամեի հագուստների հեղինակը իր մայրիկն է: Երգիչը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ ներկայացել է դասական կերպարով: Երգիչը կրում է մոխրագույն գեղեցիկ կոստյում, սպիտակ վերնաշապիկ: Նրա կերպարին էլեգանտություն են հաղորդում կարմիր փողկապն ու թաշկինակը:
«Մամա ջան, շնորհակալ եմ հերթական կերպարիս համար»,- իր միկրոբլոգում լուսանկարը մակագրել է երգիչը: