Հայտնի է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի հաղթողը
КультураԱվարտվեց մայիսի 6-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի համախմբել էր բացառապես դիրիժորների, ովքեր ժամանել էին Հայաստան Գերմանիայից, Սինգապուրից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից: Մրցույթի երկու փուլերը հաղթահարած մասնակիցները 4-ն են, որոնցից 2-ը`Հարավային Կորեայի եւ Խորվաթիայի մասնակիցներ Ջուն-Սան Պարկը եւ Միրան Վոպոտիչն, արժանացան առաջ ին մրցանակին, ինչպես նաեւ երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հատուկ մրցույթի համար բերված դիրիժորի փայտիկով հանդես գալու հնարավորությանը:
Միրան Վոպոտիչի խոսքով՝ մրցույթը փորձ ձեռք բերելու, սովորելու եւ ինքնաբացահայտվելու հրաշալի հնարավորություն է:
«Քանի որ ես 34 տարեկան եմ, իսկ նմանատիպ մրցույթները հայտարարվում են հիմնականում 35-36 տարեկանների համար, կարելի է ասել, սա իմ վերջին հնարավորությունն էր բացահայտելու ինքս ինձ, թե ինչպես ես կկարողանամ հաղթահարել այս ամենը»,- նշեց Խորվաթիայի մասնակիցը:
Սինգապուրից ժամանած Բուն Հուա Լիենին Հայաստանում հատկապես դուր են եկել մարդկանց ջերմությունը եւ խոհանոցը:
«Մրցույթը, մասնակիցների կատարումները շատ բարձր մակարդակի են: Այս մրցույթը նաեւ մյուս մասնակիցների հետ մտքերի, տեղեկատվության փոխանակման մեծ հնարավորություն է: Ես Հայաստանի մասին գիտեի նախքան այստեղ գալը, մի քանի հայ ընկերներ ունեմ, ովքեր ապրում են արտերկրում եւ ինձ ասել էին մի քանի վայրերի, խոհանոցի մասին, ինչի հիման վրա ես ունեի հստակ ակնկալիքներ: Կարող եմ ասել, որ մարդկանց ջերմությունը պարզապես ֆանտաստիկ է, ինչպես նաեւ խոհանոցը»,- նշեց Բուն Հուա Լիենը, ով նաեւ արժանացավ մրցանակի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգո ւմ:
Արարողության ընթացքում ժյուրիի անդամները մասնակիցներին շնորհեցին մրցանակներ նաեւ այլ անվանակարգերում:
Ժյուրիի անդամ, Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Յակսիկը, ում կինը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից է, մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին տպավորված է այս մրցույթով:
«Մենք շատ ուրախ ենք մրցույթի շրջանակում տեսնելու այս մասնակիցներին: Բոլոր 12 մասնակիցներն էլ օժտված են տարբեր կարողություններով, ոմանք ավելի հմուտ են, մյուսներն արդեն իսկ ունեն իրենց երաժշտական ինքնությունը, ինչը ինձ՝ որպես երիտասարդ դիրիժորի համար շատ կարեւոր է»,-ասաց նա:
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ հանդիսացող այս մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է, որին նույնպես շնորհվեց հատուկ մրցանակ: