Դերային խաղերը սեքսում... Խենթացրու՛ քո տղամարդուն
LifestyleErkusov.com-ը գրում է.
Մատուցողուհի
Մատուցողուհու կերպարը սեռական տեսանկյունից նույնացվում է ուղեկցորդուհու կերպարի հետ:
Միայն պատկերացրեք` կարճ շրջազգեստ, խորը դեկոլտե, սիրունիկ դեմքով և շշմեցնող ժպիտով կինը մոտենում է տղամարդուն և հարցնում «Ինչ եք կամենում»: Դժվար չէ, պատկերացնել, թե ինչ են այդ պահին ուզում տղամարդիկ, ինչը մեծամասամբ անհնար է: Սրճարաններում զուր չէ, որ աշխատանքի են ընդունում սիրունիկ աղջիկներին, քանի որ տղամարդկանց հաճելի է կանչել նրանց, ինչ-որ բան պատվիրել, լինել ուշադրության կենտրոնում. այդպես նրանք կարող են երկար մնալ սրճարանում:
Ինչու՞ ինքներդ չեք կարող հագնվել նրանց նման սեքսուալ և սպասարկել աշխատանքից վերադարձած ձեր ամուսնուն:
Բուժքույր
Սեքսուալ բուժքրոջ կերպարը՝ կարճ սպիտակ խալաթով, սթիփ-ակումբներում առաջին ներկայացվող համարներից է:
Բուժքույրն ու սպիտակ խալաթով կինը ասոցացվում են ցավի հետ, ահա թե ինչու է տղամարդն ուզում ցավ պատճառել իրենց ցավեցնող բուժքրոջը: Ու երբ բուժքույրն ասի՝ «Հանվեք», տղամարդը ոչ թե ցավոտ ներարկում կամ ստուգում պատկերացնի, այլ ցնցող սեքս: Կամ երբ տուն հրավիրվող բուժքույրը գալիս է ստուգելու, հանի ոչ միայն վերարկուն, այլ նաև մնացածը:
Ուղեկցորդուհի
Աշխարհում տղամարդիկ քիչ չեն, ովքեր սիրում են ինքնաթիռով ճանապարհորդել հանուն ուղեկցորդուհիների: Այո, նման օրիգինալ տղամարդիկ կան և դա զարմանալի չէ: Նրանք բարեհամբույր են, գեղեցիկ և հոգատար… Նման եղեք նրանց կերպարին:
Սպասուհի
Շատերն են դիտել Ջենիֆեր Լոպեսի մասնակցությանբ «Սպասուհին» ֆիլմը: Միանշանակ այդպիսի շքեղ հյուրանոցների գեղեցիկ սպասուհիների մասին են երազում տղամարդիկ, ոչ թե թոշնած տնային աշխատողների:
Չէ՞ որ սպասուհին աղախնի դեր է կատարում, իսկ տղամարդը շքեղ համարում` ղեկավարի: Գուցե կոպիտ է, բայց սա է իրականությունը: Եվ տղամարդն էլ չի մոռանում, որ «հաճախորդը միշտ ճիշտ է»:
Եվ երբ սպասուհին կռանում է, որ մաքրի մահճակալի տակ, երևակայությունը անսահման զարգացումներ է ունենում:
Այսինքն՝ տղամարդը միշտ երջանիկ է, երբ կինը իր հրամանով ինչ-որ բան է անում:
Շարունակությունը` այստեղ: